Էդ ո՞նց եղավ, որ միանգամից դարձաք բազմաշնորհ ու իմաստուն…
Advertisement 1000 x 90

Էդ ո՞նց եղավ, որ միանգամից դարձաք բազմաշնորհ ու իմաստուն…

Արշալույս Զուրաբյանի գրառումը.

«Ախր չի կարող նույն մարդը լինել գրականագետ, իրավագետ, քաղաքագետ, տնտեսագետ, կրոնագետ, փիլիսոփա ու պատմագետ։ Եզակի մարդիկ եղել են, բայց չեն աղմկել։ Հիմա ում խելքին ինչ փչում է, առանց երկար-բարակ մտածելու գրում է, վերլուծում, քարոզում, քննադատում, աֆորիզմ ու խորհուրդ աջուձախ շպրտելով հանդես գալիս որպես ճշմարտության աղբյուր ու ազգի փրկիչ։ Տնաշեններ, հնդիկ ու պակիստանցի, Նժդեհ ու Նիցշե, Հիսուս ու Արամազդ իրար եք խառնել… Էդ ո՞նց եղավ, որ միանգամից դարձաք բազմաշնորհ ու իմաստուն։ Նախ էդ մասին գրեք՝ իմանանք, նոր Ֆեյսբուքը լցրեք ձեր մտքի գոհարներով»։



Նման նյութեր