Արթուր Ղազինյանի գրառումը. «Անցած տարվա փետրվարին սույն դիցուհու հետ կապված միջադեպ եղավ Արցախում, երբ Արցախի Հանրապետության ոստիկանները նրան բերման էին ենթարկել ոստիկանություն և, ըստ նրա հաղորդման, ապտակել էին և հայհոյել նրան։
Հիշում եմ, թե ինչ հիստերիա և աղմուկ բարձրացավ սոցցանցերում, և մեր հայրենի «իրավապաշտպանները» ինչ պաթոսով էին աղմկում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին և պահանջում պատասխանատվության ենթարկել այդ ոստիկաններին։
Հետագայում փաստեր հայտնվեցին, որոնք վկայում էին այս գունավոր կնոջ ադրբեջանական գործակալ լինելու մասին, որոնցից մեկը այս նկարն է։
Ու՞ր են այդ իրավապաշտպանները հիմա և ինչի համար էին այդքան մոլեռանդությամբ պաշտպանում սրան և ու՞մ պատվերով էին աղմկում նրանք:
Կարողա՞ պատահաբար դարձել են ԱԺ պատգամավոր կամ զբաղեցնում են բարձր պետական պաշտոններ և օրը երեք անգամ «սիրում են բոլորին»»: