
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի գրառումը.
«Ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը մահացավժ։ Ցավակցում ենք ընտանիքին և հարազատներին։ Այս մահը ևս իշխանությունների խղճին մնաց։ Ինչու չազատեցին գոնե նրանց, ում 20 տարվա շեմն արդեն հատել էր։
Ինչ հույս ու հավատով էին լցված հեղափոխական իշխանության հանդեպ ցմահ դատապարտվածները և ինչ հիասթափություն ապրեցին ամիսներ անց։ Ինչպես կարելի էր այս աստիճան թքած ունենալ մարդկանվց վրա, անտեսել նրանց խնդիրները և հանգիստ նայել, թե ինչպես են նրանք մահանում։ Վերջին համաներումից առաջ զրուցել եմ Արմենակ Մնջոյանի հետ, ես հավատում էի․ որ նրանց վրա էլ է տարածվելու համաներումը, բայց նա համոզված էր, որ չի տարածվելու։ Մնջոյանը խորաթափանց էր և ավելի լավ գիտեր իշխանության բնույթը»։