Մարինե Մանուչարյանի գրառումը.
«Ասյա ջան, հասկացանք, դու ուզում ես խաղաղություն, ազգերի բարեկամություն, սահմանների բացակայություն, սեր և համերաշխություն։ Կներես, Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը էս պահին մի քիչ խառն ենma, տարբերակ չունեն էդ ամենը ապահովել։ Եթե քեզ թվում է, որ էսպիսի էպատաժային դրսևորումներով էդ գործին օգնում ես, ասեմ, որ ո՛չ, չես օգնում։ Բազմաթիվ խաղաղասիրական նախաձեռնություններ են եղել, բայց երևի Վանյանն ու դու ես էս կարգի վերաբերմունքի «արժանացել»։ Սա խաղ չէ, որը դու տենց հավեսով խաղում ես, սա իրականություն է, որի մեջ ապրում ենք, իսկ քո արածը իրավիճակի ապակայունացման է տանում։ Քեզ կծափահարեն շատերը, ոմանց համար դու կդառնաս հերոս, բայց կարծում եմ լավ կլինի իմանաս, որ էդ էդքան էլ տենց չի, որովհետև քո ուզածը բոլորիս ուզածից չի տարբերվում, բայց անելուն էլ ձև կա, որ բաց վերքի վրա աղ լցնելու էֆեկտ չտա։
հ.գ. հանրային եմ գրում,
որովհետև կարծում եմ, որ դու էս ձևն ավելի ես նախընտրում»։