Հիմա, նայելով այս նկարին, մտածում ես` բա մեզ մոտ աղբահանությունը վերջապես ե՞րբ կլինի ահա այսպես, ինչպես որ ամենուրեք Եվրոպայում է
Advertisement 1000 x 90

Հիմա, նայելով այս նկարին, մտածում ես` բա մեզ մոտ աղբահանությունը վերջապես ե՞րբ կլինի ահա այսպես, ինչպես որ ամենուրեք Եվրոպայում է

Հիմա, նայելով այս նկարին, մտածում ես` բա մեզ մոտ աղբահանությունը վերջապես ե՞րբ կլինի ահա այսպես, ինչպես որ ամենուրեք Եվրոպայում է։ Տարիներ շարունակ այս հարցը բոլորիս կողմից էլ բարձրացվել է, որ կոնկրետ Երևանում խայտառակ վիճակ է, և այս խնդրի լուծման համար անհրաժեշտ են գլոբալ մոտեցումներ ու լուծումներ, այլ ոչ թե զուտ իրավիճակային և ժամանակավոր, սակայն այդ ամենն ընդամենը եղել է ձայն բարբառո անապատի։ Մոգոնվեց Սանիտեկ կոչվող թյուրիմածությունը` որպես ամեն ինչը քողարկելու վարագույր և անհրաժեշտության դեպքում նաև` քավության նոխազ դարձնելու համար։
Այո, մեզ մոտ աղբահանության վիճակը մնացել է սովետական վերջին ժամանակաշրջանի մակարդակի։ Արդյո՞ք երբեւիցէ խնդիր դրվեց աղբահանության համար արտադրել միատիպի հատուկ պլաստիկ պարկեր, որ աղբը բնակարաններից դուրս հանվի դրանց մեջ միայն։ Կամ` դրսում և բակերում տեղադրել վերջապես սորտավորված աղբի աղբամաններ, իսկ բակերի աղբամաններն իրենց հերթին տեղադրել փակ տարածքում` բոլոր բնակիչներին բաժանելով այդ տարածքի դռան կողպեքի բանալիները։ Եւ հետո` այս տարիներին ոչինչ չի արվել նոր սերնդին դաստիարակել այնպես, որ նա իր բակն ու փողոցը նույնանման իր սեփական տան տարածքի պես ընկալի։ Այդ ամենը պետք է վերջապես մի օր սկսել իրականացնել` քանի որ ոչ ոք դա մեր փոխարեն հաստատ չի անելու։

Ռուբեն Շուխյանի հրապարակումը։



Նման նյութեր