Վահրամ Սահակյան. «Էս իդիոտները փող են աշխատում իրենց այլանդակ, անհամաչափ, անագորույն և քստմնելի մարմնի միջոցով։ Այսինքն՝ մարմնավաճառ են»
Advertisement 1000 x 90

Վահրամ Սահակյան. «Էս իդիոտները փող են աշխատում իրենց այլանդակ, անհամաչափ, անագորույն և քստմնելի մարմնի միջոցով։ Այսինքն՝ մարմնավաճառ են»

Գրող, սցենարիստ Վահրամ Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում դերասանները լինում են չորս տեսակի՝ դերասաններ, դեռասաններ, թերասաններ եւ տեռասաններ։

Առաջին. դերասանները՝ տաղանդավոր չասենք, բայց տանղանդավորոտ, միջին, նորմալ, հանգիստ դերասաններ են, խաղում են տարբեր բեմերին, տարբեր հավաքական խմբերում։ Դեռասանները, դրանք պետական թատրոններում շպրտված մարմիններն են։ Այդ թատրոններում՝ դեր կխաղան կամ չեն խաղա՝ ամեն ամիս իրենց 60-80.000 դրամը թոշակի նման կստանան ու կպահպանեն իրենց չարդարացված գոյությունը։ Հա, կարող են նաեւ եւս մի քանի գրոշի համար առկայծել սերիալներում։ Կարողություններով՝ անտաղանդ չասենք, բայց հիմնականում անտաղանդոտ, բայց տանելի եւ անվնաս մարդիկ են։ Սրանցից հետո գալիս են թերասանները, որոնք լրիվ թերի սարքած կենդանիներ են։ Նրանք շպրտված են սերիալներում, անտաղանդությունը չռում է աչքերից, քթերից ու ականջներից։ Սրանց որձերը միշտ հանդես են գալիս չորրորդ օրվա թրաշով, խոսում են բերանները 8-ից 14 սանտիմետր աջ, ձախ, վերեւ ու ներքեւ ծռելով, իսկ էգերի ամեն շրթունքը լցված է 500 գրամ կաուչուկով, կրծքերն էլ ոնց որ պենոպլաստից լինեն, ընդ որում՝ չորս կրծքերն էլ։ Տպավորություն կա, որ էդ թերասանների էգերից էլ, որձերի վրայից էլ մի հոտ է բուրում, որին մենք, թերասանաբաններս, հին հունարենով անվանում ենք քաքի հոտ։
Հա, սրանցից շատերը համարվում են «հայտնի» ու հենց մեկը մի նոր նախագիծ է սկսում՝ անպայման էս անասուններին կանչում է, որ երեւան։ Ու սրանք սկսում են նույն հիմար դեմքի արտահայտությամբ էշություններ անել։

Հաջորդը ամենաայլանդակ տեսակը տեռասաններն են։ Սրանք հիմնականում բնակվում են «կատակերգական», «հումորային» սիթքոմներում։ Էս իդիոտները փող են աշխատում իրենց այլանդակ, անհամաչափ, անագորույն եւ քստմնելի մարմնի միջոցով։ Այսինքն՝ մարմնավաճառ են։ Մեկը ապուշ հայացք ունի եւ այդպես «ծիրաղեցնում» մարդկանց, մյուսը գետնին կպած գաճաճ շուն է՝ այդպես է ուրախացնում հանրությանը (բայց ի՞նչ խնդալու բան կա ուրիշի կոլոտության մեջ, դրա համար պետք է լաց լինել, դա էդ մարդու դժբախտությունն է)… հա… մյուսը ընդհանրապես դեմք չունի, մյուսի ձեռներն են կարճ, տորսը երկար, մյուսի ոտքերն են ծուռ։ Մեկը սրանց չի ասում՝ այ անասուն, դու մարմնի թերություն ունես, ոտերդ ծուռ են, կոլոտ ես, երկար ես՝ դու պիտի դրանից ամաչես, դու պիտի դա թաքցնես, հիմա դրել ես փող ե՞ս աշխատում քո ուռոդության վրա, հորթ։

Մի խոսքով՝ կապիկ, էլի։ Ու էս իդիոտները կարող են տասնամյակներով խաղալ իշխանական tv-ալիքներում, այնտեղից անհռելի գումարներ պոկել, բայց խոսել, որ «ժողովրդի» հետ են, հեղափոխական են ու չգիտես ինչ։ Ասա՝ ոչխար, դու քո կապիկությամբ՝ էդ ի՞նչ ժողովրդական, ի՞նչ սոցիալական թեմաներ ես շոշափել, որ հիմա էլ ժորովրդի հետ ես։ Ուռոդներ, ձեր թեմաները սրանք են՝ կենցաղային քաքոտ պատմություններ, հեր-մեր-աղջիկ-տղա-փեսա… Բա էլ ի՞նչ ես բառաչում, այ ոչխարի բալա…

Ու ոչ մեկը չի ասում, որ ձեր արածը, այ էշի բալեք՝ վատ բան է ու դուք անասուն եք։ Չի ասում։

Մի խոսքով, էս է սրանց արածը, էս է ձեր բոլորի ունեցածը»։