Մագնիտոգորսկում փրկված փոքրիկն արդեն շփվում է մոր հետ. ՌԴ առողջապահության նախարար. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Մագնիտոգորսկում փրկված փոքրիկն արդեն շփվում է մոր հետ. ՌԴ առողջապահության նախարար. armeniasputnik.am

ասն ամսեկան Վանյան, որին ողջ էին գտել Մագնիտոգորսկում փլված տան փլատակների տակից, արդեն գիտակցության է եկել և շփվում է մոր հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան։

«Նա ակտիվորեն արձագանքում է, շփվում է մոր հետ», – ասել է Սկվորցովան։

Նախարարն ավելացրել է, որ երեխայի ձայնը լսվում է, իսկ դա նշանակում է, որ թոքերի արհեստական սնման պատճառով բարդություններ չեն առաջացել։

«Նա երեկվանից արդեն մեկ–մեկ լացում է, դա լավ նշան է։ Ընդհանուր մարսողությունը կարգավորվում է, ոտքը կայուն վիճակում է, սակայն ապաքինումը երկար կտևի», –ասել է Սկվորցովան։

Նա ավելացրել է, որ երեխայի մայրը մինչ այժմ սթրեսի մեջ է, սակայն նույնպես նշում է, որ երեխայի վիճակը լավացել է։

Հիշեցնենք` դեկտեմբերի 31–ին Մագնիտոգորսկում կենցաղային գազի պայթյունի հետևանքով փլվել էր տասը հարկանի շենքի մուտքներից մեկը։ Հունվարի 4–ին ԱԻՆ–ը ավարտել էր փրկարարական գործողությունը, փլատակների տակից 39 մարդու մարմին է հանվել։

Մագնիտոգորսկում հրաժեշտ են տվել ողբերգության զոհերին։ Սգո արարողությունները քաղաքում անցկացվում էին հունվարի 4–ից։

armeniasputnik.am