«Հիշո՞ւմ եք՝ ինձ մի քանի տարի առաջ համարյա խաչում էին, երբ խոսում էի մեր երկրում ռասիզմի ու քսենոֆոբիայի մասին։ Էն ժամանակ իրանցի տուրիստների օրինակով էի բարձրաձայնել խնդիրը։
Դե, իսկ հիմա էլ որոշ տարրեր հնդիկների դեմ են ստորագրահավաք անում ու ազգամիջյան ատելություն քարոզում։
Մեզ ՕՐԵՆՔ ա պետք, օրե՛նք՝ ընդդեմ ատելության քարոզի ու ռասիզմի՝ համացանցում։
ՀԳ. Հա, ի դեպ, հիմա Ղազախստանում են հակահայկական տրամադրություններ հրահրում։ Հաճելի՞ ա, հը՞»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Յաշա Սոլոմոնյանը։