«Կառավարության հազվագյուտ ճիշտ քայլերից մեկը Մնջոյին ու մնջոանմաններին ազատություն չշնորհելն ա»
Advertisement 1000 x 90

«Կառավարության հազվագյուտ ճիշտ քայլերից մեկը Մնջոյին ու մնջոանմաններին ազատություն չշնորհելն ա»

Նարեկ Սամսոնյանի գրառումը. «Հազար անգամ կներեք ինձ, բայց ես մի շատ պարզ բան չեմ կարողանում հասկանալ. ինչպես կարելի է Նաիրի Հունանյանից ավելի դաժան ահաբեկչական կառույցի սադիստ անդամի մահը սենց սգալ: Լուրջ, մենք էս ինչ խայտառակ կարճ հիշողություն ունեցող, կամ ավելի ճիշտ զզվելի պատեհապաշտ ժողովուրդ ենք:

Արմենակ Մնջոյանը սադիստ մարդասպան էր, «Դրո» ահաբեկչական կառույցի պարագլուխներից մեկը: Մնջոն նենց դաժան սպանությունների հեղինակ ա, որ շատերդ լսեք դրա արածների կեսը կարողա հոգեխանգարմունքի հասնեք ու էսօր դրել մի սուգ ու լաց եք դրել, որ ի՞նչ անեք:

Մեկդ մի ալարեք էդ ժամանակվա մամուլը կարդացեք իմացեք ում մահն եք սգում:

Վաղը մյուս օրը Նաիրիի մահն էլ սենց կսգաք…

Հ.Գ. Կառավարության հազվագյուտ ճիշտ քայլերից մեկը Մնջոյին ու մնջոանմաններին ազատություն չշնորհելն ա ու հուսով եմ գոնե էս հարցում տենց էլ կշարունակեն»: