Նարեկ Սամսոնյանի գրառումը. «Սիրելի ընկերներ, շուտով մեր կազմակերպության կողմից կհիմնադրվի Իրական Փաստերի ստուգման հարթակ, որի գործառույթների մեջ է մտնելու քաղաքական գործիչների և նրանց սպասարկող ԶԼՄ-ների ու «քաղհասարակության» ներկայացուցիչների կողմից աղավաղված փաստերի վերականգնումը: Իրական փաստերի ստուգման հարթակ ստեղծելու միտքը միշտ օրակարգային էր մեզ համար, բայց վերջին ամիսներին այդ միտքը ամբողջացավ և մեր կազմակերպության անդամների, համակիրների և բարեկամների աջակցությամբ շուտով կյանքի կկոչվի:
Այս ամսվա ընթացքում արդեն պատրաստ կլինի կայքն ու տեխնիկական մյուս անհրաժեշտ պարագաները դե, իսկ բովանդակային առումով շատ հետաքրքիր անակնկալներ են սպասվում: Մեր թիրախում են լինելու ոչ միայն իշխանական կեղծ ֆեյսբուքյան օգտահաշիվներն ու դրանց համակարգողները, այլև կեղծ քաղհասարակության մարմիններն ու իշխանական Տրոյական ձիերը: Ընթացքում նաև ազատ գրաֆիկով կաշխատենք հետաքննող լրագրողների հետ:
Իրական փաստերի ստուգման հարթակի վերաբերյալ մյուս մանրամասներին սպասեք հաջորդիվ:
Հ.Գ. Նիկոլ Փաշինյանին սատարող կեղծ օգտահաշիվների ամբողջական ցանկը կհրապարակենք արդեն իրական փաստերի ստուգման հարթակում:
Ի՛ գործ»: