Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը դատապարտում է զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպը և հայտնում, որ ռազմական ոստիկանությունը միջադեպի հետ կապված համապատասխան նյութեր է նախապատրաստում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպը դատապարտում ենք: Կատարվածն անթույլատրելի է: ՀՀ ՊՆ ՌՈ-ը համապատասխան նյութեր է նախապատրաստում»,- գրել է Հովհաննիսյանը:
Armtimes.com կայքը տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ անձինք կանգնեցրել զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը, ոտքերով հարվածել ավտոբուսի դռներին, հայհոյանքներ հնչեցրել, ինչից հետո քաշքշուկ է սկսվել: