Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Զինակոչիկներին տեղափոխող ավտոմքենաները պետք է գտնվեն ՃՈ և ՌՈ վերահսկողության տակ, որպեսզի ամեն խաչմերուկի վրա հնարավոր չլինի այդ մեքենաները կանգնեցնել ու ներս մտնել։
Բանակ գնալու ընթացքը երիտասարդ տղաների մոտ մի շրջան է, որ ամեն մեկը կփորձի իր պատկերացրած քայլերը կատարել ինքնահաստատվելու համար։ Տարիներ շարունակ հազար ու մի պատմություններ լսելուց հետո շատ դժվար է երիտասարդ տղաներին բանակային կարգ ու կանոնին սովորեցնել։
Իսկ կարգ ու կանոնը սկսում է հենց զինկոմիսարիատից ու արդեն տեղափոխող մեքենայից։ Իսկ կարգ ու կանոն հաստատվում է բացառապես խիստ պայմաններում։
Բարի ծառայություն և անփորձանք վերադարձ բոլոր զինվորներին՝ նորակոիչներից մինչև զորացրվող»։
Զինակոչիկներին տեղափոխող ավտոմքենաները պետք է գտնվեն ՃՈ և ՌՈ վերահսկողության տակ, որպեսզի ամեն խաչմերուկի վրա հնարավոր…
Gepostet von Ashot Asatryan am Dienstag, 8. Januar 2019