ԼՀԿ Կառավարման խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուղիղ մեկ տարի առաջ` այս օրը, հայտարարեցինք համատարած թանկացումների դեմ մեկնարկող պայքարի մասին: Շատ լավ է, որ ՖԲ-ն հիշեցնում է այս մասին: Աշխատանքային տարին սկսելով՝ պետք է ուսումնասիրել ուղիղ մեկ տարի առաջ ակցիզային հարկով թանկացած վառելանյութի և դրանց թանկացման հետևանքով շղթայական էֆեկտով թանկացած ապրանքների գները, որպեսզի նոր խորհրդարանում նախաձեռնենք հարկային բեռի թեթևացում և բնականաբար դրա հետևանքով առաջնային սպառման ապրանքների էժանացում»: