Զինվորի ծառայությունը սկսվում է ավտոբուս նստելուց, իսկ սկիզբը արդեն հարամել եք. Հայկ Բաբայան
Advertisement 1000 x 90

Զինվորի ծառայությունը սկսվում է ավտոբուս նստելուց, իսկ սկիզբը արդեն հարամել եք. Հայկ Բաբայան

Հայֆիլմի Վերածնունդ Նախաձեռնության ղեկավար Հայկ Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այն ինչ կատարվեց երեկ ոչ թե խուլիգանություն էր, այլ բառիս բուն իմաստով խայտառակություն բոլոր հասկանալի և անհասկանալի իմաստներով։ Դե ֆակտո պատերազմի մեջ գտնվող, երկու կողմից շրջափակված, բազմաթիվ համաշխարհային մարտահրավերների մեջ գտնվող երկիր Հայաստանի նորակոչիկների ավտոբուսը մայրաքաղաքում շրջափակում են, ոտքերով ջարդում ավտոբուսի դռները, հարձակվում են սպայի վրա, վիրավորում սեռական հայհոյանքներով և տապալում նորակոչիկների պատմական առավոտը դեպի հավաքակայան։ Իսկ ավտոբուսի դռներին ոտքերով հարվածելով ինքնահաստատվող զանգվածին ոչ թավշյա հեղափոխությունը կփոխի, ոչ բռնի հեղափոխությունը ոչ էլ Քրիստոսի երկրորդ գալուստը։ Իսկ պատկերացնո՞ւմ եք ամեն ինչ կարող էր այլ ընթացք ունենալ։ Ավտոբուսի վարորդը, եթե շեղվեր ուշադրությունից ու սատանայի ականջից հեռու ողբերգական վթարի ենթարկվեր։ Մնացել էր մայրաքաղաքում բանակ գնացող նորակոչիկներ էլ զոհվեին, որ էլ չիմանաինք էլ գլուխներս, որ պատին տանք։ Զինվորի ծառայությունը սկսվում է ավտոբուս նստելուց, իսկ սկիզբը արդեն հարամել եք։ Իսկ ՌՈ-ում դժվար թե հասցնեք ինքնահաստատվել։ Այնտեղ էլ ձեզ կհարամեն։ Աստված մեր զինվորներին պահապան եղիր»:



Նման նյութեր