«Գոնե ինձ խղճացեք, այլևս նյարդերս տեղի են տալիս». Անի Քոչարի խնդրանքը
Advertisement 1000 x 90

«Գոնե ինձ խղճացեք, այլևս նյարդերս տեղի են տալիս». Անի Քոչարի խնդրանքը

Գերմանիայում բնակություն հաստատած, հայտնի լրագրող, մոդել Անի Քոչարն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ժողովուրդ ջան, սիրելի, հարգելի հայրենակիցներ, ձեր ցավը տանեմ, խնդրոււււմ եմ դադարեցրեք այս վիրտուալ անեծքները: Ինչու եք նման բաներ տարածում: Դուք ստանում եք բավակն չի, դուք էլ ձեր հերթին տարածում եք: Մի վախեցեք, ոչ մի վատ բան էլ չի կատարվի: Այս շղթայական ռեակցիայի վերջը տվեք խնդրում եմ: Կամ գոնե ինձ խղճացեք և մի ուղարկեք, այլևս նյարդերս տեղի են տալիս:

Ես շատ բարեկիրթ մարդ եմ և ամեն ուղարկողին վիրավորել կամ նեղացնել չեմ ցանկանում, բայց ինձ այսուհետև նման անհեթեթ բաներ ուղարկողներին արգելափակելու եմ:

Հ.Գ. և շատ եմ խնդրում, Աստծու անունը զուր տեղը մի՛ տվեք»: