Սյունյաց պապիկները միշտ էլ աչքի են ընկել յուրահատուկ ոճով և կոլորիտով։ Պատգամավորների մանդատ հանձնելու արարողությունը ևս լավ առիթ է հետաքրքիր ոճով հանդես գալու համար։ Պատգամավորներին մանդատ հանձնած գորիսեցի պատկառելի տարիքով Ջանունց Հրաչի տեսքը յուրահատուկ է։ Նա երևի ոգեշնչվել է սև-ու սպիտակ թեմաներից և մանդատները որոշել է հանձնել լրիվ սպիտակ տեսքով և սպիտակ մորուքով։







