«Կարո՞ղ ա էս տղեն հատուկ ա մեր վարչապետի առողջությանը վնասում». Վազգեն Սաղաթելյանը՝ Արարատ Միրզոյանի մասին
Advertisement 1000 x 90

«Կարո՞ղ ա էս տղեն հատուկ ա մեր վարչապետի առողջությանը վնասում». Վազգեն Սաղաթելյանը՝ Արարատ Միրզոյանի մասին

Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Միրզոյանը էսօր իր իսկ խոսքերով որևէ փաստարկով չամրագրված մի վախենալու պատմություն պատմեց կառավարության նիստի ժամանակ, որը կապված էր երեխաների օրգանների վաճառքի հետ։ Ասում ա՝ դեպք չի գրանցվել, բայց դե եկեք զգոն լինենք։ Էս ընթացքում, որ պատմում էր՝ խեղճ Փաշինյանի ճնշումը բարձրացավ։

Հիմա ասում եմ՝ կարո՞ղ ա էս տղեն հատուկ ա մեր վարչապետի առողջությանը վնասում։ Կարող ա՞ դիվերսիայա մեր առաջնորդի դեմ։ Լավ ա, որ տարան ԱԺ իրան, թե չէ գիշերը վախենալու կինոներ ա նայում, առավոտը գալիս ա իրականության տեղ պատմում վատ սփոյլեռներով ((((

Ասենք The Quiet Place-ը նայի մի օր, գա կառավարության նիստ ու կամաց ձայնով ասի.

-Պարոն վարչապետ, առաջարկում եմ առանց խոսափողների էսօր խոսենք, քանի որ կասկածներ կան, չգիտեմ որքանով հիմնավոր, որ որոշակի խնդիրներ կարա առաջացնի մեր բարձր խոսքը։ Մենք միակ երկիրը չենք, որ սենց խնդիր ունի, երեկ հեռուստացույցով տեսա, որ ԱՄՆ-ում էլ ա նույն խայտառակ վիճակը։ Ու էլի Վանեցյանը պիտի խոսք խնդրի ու ասի, որ իրանք տեղեկություն չունեն բարձր խոսելու հետ կապված մահացու դեպքերի վերաբերյալ ???»:

Միրզոյանը էսօր իր իսկ խոսքերով որևէ փաստարկով չամրագրված մի վախենալու պատմություն պատմեց կառավարության նիստի ժամանակ,…

Gepostet von Vazgen Sagatelyan am Donnerstag, 10. Januar 2019