«Համաձայն է արդյոք այդ հասարակությունը, որ մարդասպանը հայտնվի ազատության մեջ». Կարեն Քոչարյան
Advertisement 1000 x 90

«Համաձայն է արդյոք այդ հասարակությունը, որ մարդասպանը հայտնվի ազատության մեջ». Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հրապարակումը.

«Դիմում եմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ազգային Ժողովի 7-րդ գումարման բոլոր պատգամավորներին: Հունվարի 14-ին կայանալու է նոր ԱԺ առաջին նիստը: Չի բացառվում, որ այդ օրը մարդասպան Մհեր Ենոքյանը արդեն ազատության մեջ լինի:

Ես հասկանում եմ, որ բազմաթիվ իրապաշտպանների գործը տարաբնույթ մարդասպանների և այլ ծանր հանցագործների իրավունքները պաշտպանելն է: Բայց պետությունը նրա համար է, որպեսզի տեր կանգնի ոչ թե հանցագործների, այլ հասարակության բոլոր անդամների իրավունքներին: Մեկ ամիս առաջ այդ հասարակության ձայն տվեց ձեզ (70%-ը`«Իմ քայլը» դաշինքին, 8%-ը ԲՀԿ-ին և 6%-ը` ԼՀԿ-ին):

Իսկ դուք այդ նույն հասարակությանը հարցրե՞լ եք` համաձայն է արդյոք այդ հասարակությունը, որ մարդասպանը (այն էլ նման դաժան մարդասպանը) հայտնվի ազատության մեջ:

Վերջնական որոշում կայացնելուց առաջ անպայման դիտեք այն կադրերը, որոնք վկայում են Մհեր Ենոքյանի անմարդկային արարքի մասին: Անպայման մինչև վերջ դիտեք` ինչքան էլ որ դաժան չթվան այդ կադրերը»:



Նման նյութեր