Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հետաքրքիր է՝ հետեւեք….
Նոր իշխանություններին մի ժամանակ անվերապահորեն պաշտպանող ֆեյսբուքցիներից շատերը հիմա ոչ թե փոխել են իրենց դիրքորոշումը, ոչ թե հակառակ կարծիքն են արտահայտում, այլ պարզապես սկսել են ԱՆՈՐՈՇ ձեւակերպումներով ստատուսներ գրել…. Կարդում ես՝ չես հասկանում՝ ինչ է ուզում ասել այս մարդը, որը դեռ երեկ կրծքով պաշտպանում էր… Ինչ-որ կիսափիլիսոփայական մտքեր՝ շաղաղված կենցաղային բառապաշարով… Կարծես թե ինչ-որ բան ասում է, այնինչ իրականում ոչ մի բան չի ասում, բայց այնպես է ասում, որ ուզում է հասկացնի՝ դե դուք հասկացեք…. Հետեւեք՝ շատ հետաքրքիր երեւույթ է…»:
Հետաքրքիր է՝ հետեւեք….Նոր իշխանություններին մի ժամանակ անվերապահորեն պաշտպանող ֆեյսբուքցիներից շատերը հիմա ոչ թե…
Gepostet von Armen Dulyan am Donnerstag, 10. Januar 2019