Չինական «Չանե-4» տիեզերական ապարատը, որը հունվարի սկզբին փափուկ վայրէջք է կատարել Լուսնի հակառակ կողմում, ուղարկել է Երկրի բնական արբանյակի համայնապատկերային լուսանկարները: Այդ մասին հունվարի 11-ին հայտնել է Չինաստանի Ազգային տիեզերական վարչությունը (CNSA):
Վարչությունը հրապարակել է 360 աստիճանի լուսանկար, որը կատարվել է «Չանե-4»-ի վերին մասում ամրացված տեղագրական խցիկով: Լուսանկարը Երկիր է հաղորդվել «Ցյուեցյաո» վերահեռարձակիչ-արբանյակի միջոցով, որն անցյալ տարվա հունիսին Լուսնի հակառակ կողմում հաջողությամբ դուրս է եկել Լագրանժի L2 կետ՝ դառնալով աշխարհում առաջին արբանյակը, որը գործում է հալո-ուղեծրում:
#China‘s Chang’e-4 probe sent back world’s first 360-degree color panorama photo of moon’s far side landscape after a historic soft landing on uncharted area, the China National Space Administration (CNSA) released Friday. pic.twitter.com/NCneLjWvmR
— Chestar Inc. (@ChestarInc) January 11, 2019