Վերաքննիչ դատարանում քիչ անց քննվելու է Մանվել Գրիգորյանին կալանքից ազատ արձակելու դեմ դատախազության բողոքի քննությունը: Էջմիածնում մեկնարկած բողոքի ավտոերթը հասել է Երևան և Վերաքննիչ դատարանի մոտ շարունակում է բողոքի ակցիան:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Դատախազությունը բողոք էր ներկայացրել այս որոշման դեմ: