«Փաստաբանի մեքենայի վրա թքողը պետք է ձերբակալվի եւ օրենքի ողջ խստությամբ պատժվի»․ Ստեփան Դանիելյան
Advertisement 1000 x 90

«Փաստաբանի մեքենայի վրա թքողը պետք է ձերբակալվի եւ օրենքի ողջ խստությամբ պատժվի»․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հրապարակումը.

«Պետությունը և օրենքը նույնական հասկացություններ են: Եթե չկա օրենք, չկա և պետություն: Դատական պրոցեսը պետության հիմնաքարային գործընթացն է: Թքել այդ գործընթացի դերակատարների վրա, նշանակում է թքել պետության վրա: Դա պետություն հասկացության դեմ կատարված հրապարակային-ցուցադրական ակցիա է: Եթե փաստաբանի մեքենայի վրա թքողը չձերբակալվի և օրենքի ողջ խստությամբ չպատժվի, ապա դա նշանակում է, որ ապրիլին տեղի ունեցած գործընթացը ոչ թե իշխանափոխություն էր, այլ ակցիա ընդդեմ պետականության:

Սպասենք և տեսնենք, արդյոք Հայաստան կա իշխանություն, որը կատարում է իր հիմնական գործառույթը, թե ոչ: Եթե չկա, ապա պետք է պետության վերականգնման շարժում սկսել»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը հայտնել էր, որ Վերաքննիչ դատարանի մոտ կայանված իր մեքենայի վրա թքել են ու հեղուկ շփել, որը, նրա պնդմամբ, տեղի է ունեցել մոտ 50 ոստիկանի ներկայությամբ։

 



Նման նյութեր