Հովհաննես Ավետիսյան. «Կարծում եմ, իսկը տեղն ա ասելու` սթափվեք»
Advertisement 1000 x 90

Հովհաննես Ավետիսյան. «Կարծում եմ, իսկը տեղն ա ասելու` սթափվեք»

Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես ինձ գրագետ մարդ եմ համարում: Իմ ձեռք բերած գիտելիքները ոչ միայն համալսարաններից, այլ նաև այս համալսարաններում սովորող մարդկանցից մեծ արժեք եմ համարում:

Այս ամենի վրա, առանց չափազանցնելու, մի քանի հարյուր հազար ամն դոլար ներդրում եմ արել:
Էս ամենով ես ինձ շատ հարուստ և ուժեղ եմ համարում:

Այս գիտելիքներն ու կրթված մարդիկ ինձ նաև ազատ գործելու և մտածելու հնարավորություն են տվել:

Ինչու եմ սա գրում:

Ներկա իշխանությունների որոշ մերձավորներ ազատությունը անգրագիտության հետ են խառնել ու պետությունը և հասարակությունը կազմաքանդող թեզեր են առաջ տանում: Թե բա հանրային ռեսուրսների նկատմամբ պատասխանատվություն ստանձնելու համար ազատ լինելը բավարար է, գիտելիքն ու մասնագիտացումը կաղապարներ են:

Նման թեզերը վիրավորանք ու անարգանք են ոչ միայն կրթությունը արժեք համարողների այլ նաև ժողովրդի և պետության նկատմամբ: Կրթությունն ու գիտելիքը գնահատող բոլոր մարդիկ պարտավոր են նման դրսևորումները մերժել և քննադատել: Չպետք է թույլ տալ մեզանում անգրագիտությունը ազատության հետ համադրողների ձայնը լսելի լինի:

Ես դեռ հավատում եմ, որ ներկա իշխանությունները այնքան արկածախնդիր չեն գտնվի, որ նման թեզեր առաջադրողներին և այս թեզերը հավանողներին ու քարոզողներին պատասխանատու գործընթացներում ներգրավեն: Իսկ իրենց շարքերում նմաններին բացահայտելով կազատվեն դրանցից:

Կարծում եմ իսկը տեղն ա ասելու` սթափվեք-)»: