
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բեռնափոխադրողն ասում ա՝ հունվարի 2-3-ին բեռնատարներ են մտել Հայաստան, բայց մաքսայինը չի աշխատել, տոներից հետո են բեռնաթափել: Ես չգիտեմ ոնց ա ուրիշ երկրներում, բայց չեմ կարողանում պատկերացնել, թե ինչ ա նշանակում մաքսայինը չի աշխատում՝ տոներից հետո պետք ա գալ: Ասել, որ մաքսայինը չի աշխատում, նշանակում ա ասել, որ պետությունը չի աշխատում: Ես կարծում եմ, որ պետական բոլոր ծառայությունները պետք ա անցնեն աշխատանքի ամենօրյա ռեժիմի՝ բոլոր ծառայությունները: Շատ հանգիստ կարելի ա դա ապահովել հերթապահության սկզբունքով: Պետությունը ոչ մի օր չպետք ա դադարի ծառայություն մատուցել քաղաքացուն, եթե չասենք, որ ծառայություններ կան չպետք ա դադարեն ոչ մի վարկյան եւ դա միայն շտապ բուժօգնությունը կամ ոստիկանությունը չպետք է լինեն»: