
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այլ երկրներում հարուստ գործարարների, բանկիրների տներն են թալանում, Հայաստանում փոխոստիկանապետի, Լոռու մարզի դատախազի: Ուրեմն գողերը տեղեկություններ են ունեցել, որ այդ իրավապահների տներում կարող են լավ ավար ունենալ: Հայաստանում իշխանափոխությունից հետո սպասելի էր, որ մոնիտորինգ կարվեր, թե ոչ մեծ աշխատավարձ ունեցող իրավապահ պաշտոնյաները ոնց են դղյակներ կառուցել, բազում բնակարաններ գնել կամ բանկերում մեծ փողեր կուտակել: Մնանք հակակոռուպցիոն ծրագրին, առավել ևս՝ իրական գործողություններին սպասող»: