«Մի խաբե՛ ք ժողովրդիս, պարզապես մի խաբե՛ ք, չնայած արդեն խաբել պրծել եք…»
Advertisement 1000 x 90

«Մի խաբե՛ ք ժողովրդիս, պարզապես մի խաբե՛ ք, չնայած արդեն խաբել պրծել եք…»

Մենուա Հովհաննիսյանի հրապարակումը.

«Գեներալ Մանվելը իր զինվորական և ֆինանսական կարիերան սկսել է Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում և այդ ժամանակ արդեն բանակի առանցքային դեմքերից և Հայաստանի ամենահարուստ մարդկանցից էր…

2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդող ցույցերի ժամանակ Տեր-Պետրոսյանն ու Նիկոլը Ազատության հրապարակում հերոսացնում էին Մանվելին և ժողովրդին կոչ անում վանկարկել Մանվե՜լ, Մանվե՜լ՝ խնդրելով Մանվելին գալ և միանալ իրենց՝ իշխանությունը բռնազավթելու գործողություններին և եթե այն ժամանակ Մանվելը միանար Նիկոլենց, այսօր նրա տնից տուշոնկաներ չէին գտնի, իսկ Մանվելն էլ Նիկոլենց համար կշարունակեր մնալ և՛ հերոս Գեներալ, և՛ ազնիվ հարստացած մարդ, ինչպես այսօր Լևոնի ժամանակ շատ հարստացած մարդկանց չեն հարցնում, թե դրանք ինչե՞ս են հարստացել…

Մի խոսքով մի խաբե՛ ք ժողովրդիս, պարզապես մի խաբե՛ ք, չնայած արդեն խաբել պրծել եք…

Ի դեպ՝ Մանվելի Արցախյան հերոսամարտում ունեցած մեծագույն ծառայությունների մասին ժամանակին խոսել է Սպարապետ Վազգենը»:



Նման նյութեր