
Կարպիս Փաշոյանը իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ակնկալում են տեսնել տնտեսական քաղաքականության, ՀՆԱ-ի, աղքատության, սոցիալական անարդարության, պառլամենտարիզմի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և տարատեսակ այլ հիմնախնդիրների վերաբերյալ մտորող վարչապետի։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները երբևէ չեն ակնկալել տեսնել կենցաղային պարզունակ բանավեճերի մեջ ներքաշվող ու խաշի մասին աշխարհացունց դատողություններ անող վարչապետի։
Կարծում եմ ինչ-որ մեկն այս ամենի մասին պետք է հուշի պարոն վարչապետին։ Չի կարելի այսպես ու այս տրամաբանությամբ»։
