Երեք հասցեներում ռումբի տեղադրման ահազանգերը կեղծ են եղել
Advertisement 1000 x 90

Երեք հասցեներում ռումբի տեղադրման ահազանգերը կեղծ են եղել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 13-ին, ժամը 19:36-ին ահազանգ է ստացել, որ «Vivarobet» բուքմեյքերական ընկերության Երևան քաղաքի Զաքյան 8 և Բաղրամյան 1 հասցեներում գտնվող գրասենյակներում, «Fast Credit» վարկային կազմակերպության Սեբաստիա 123/2 հասցեում գործող գրասենյակում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 20:00-ի դրությամբ կատարվել է տեղազննում և երեք հասցեներում էլ ռումբ չի հայտնաբերվել:

Ժամը 19:53-ի դրությամբ՝ տեղեկություն է հաղորդվել, որ ռումբ է տեղադրված Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանային համալիրում:

Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն: