Աստղիկ Մաթևոսյանի հրապարակումը.
«Ազատ մամուլի նկատմամբ Փաշինյանի ֆոբիան դրսևորվել է իր իշխանության դեռ ամենասկզբից, երբ վերջինս հակապետական որակեց հեռուստատեսության մի ալիքի գործունեությունը, ում թողարկումն այնքան էլ Փաշինյանի սրտով չէր եղել։ Եվ ահա հերթական դրսևորումը hraparak.am-ի նկատմամբ, որը վկայում է, որ Փաշինյանը չի կարողանում հանդուրժողականությամբ մոտենալ իր քայլերի նկատմամբ քննադատությանը և հատկապես համեմատությանը հանրապետականների հետ (ասում են՝ ճշմարտությունը լսելը շատ ցավոտ է)։ Բայց սա դեռ ամենը չէ, Փաշինյանը մամուլի ազատությունը համարում է իր անձնական ԼԱՎՈւԹՅՈւՆԸ լրատվամիջոցներին և երեսով տալիս դա՝ «հոժար եղեք, որ կոնտռոլի տակ չենք պահում ձեզ (իհարկե ենթատեքստում ունենալով՝ բայց, որ սենց շարունակեք… մենք էլ կանենք նենց, ոնց հանրապետականները)», մամուլի ազատության սահմանադրական երաշխիքների վրա էլ թքած։
Մամուլի ազատության սահմանափակման սպառնալիքը վերևից իջնում և կատարողականի է վերածվում Փաշինյանի գրպանային քաղհասարակության կողմից, ովքեր իրենց կեղծ օգտահաշիվներով հարձակվում են Փաշինյանին քննադատող հրապարակումների վրա՝ հայհոյելով, ատելության կոչերով, երկրորդական դարձնելով հրապարակումների բովանդակությունը։
Մի խոսքով՝ իրոք որ Փաշինյանն այս հարցում ևս ոչնչով չի զիջում նախկիններին»։