Աիդա Ստեփանյանի հրապարակումը.
«Ստի, կեղծիքի «նոր Հայաստանը» և այդ կեղծիքը սնուցող «քաղ. հասարակությունը»
Ներկայիս իշխանությունները խեղաթյուրում և փչած փուչիկի տեսքով են ներկայացնում ամեն ինչ: Այդ նույն փչած փուչիկի էֆֆեկտով հանրային լայն աջակցության իմիտացիա են ստեղծում վիրտուալ տիրույթում՝ բառիս բուն իմաստով բազմացնելով կեղծ օգտահաշիվներ, որոնց մի մասը վարչապետի ֆեյսբուքյան էջն ապահովում են լայքերով, մի մասը քոմմենթներով (իհարկե այն թեմաներով, որոնք իշխանությունն ուզում է շրջանառել), մի մասը տարածելու ֆունկցիա ունեն: Ապրիլ ամսից այս կողմ դինամիկ կերպով «ծնվել» են կեղծ օգտահաշիվների բանակ: Մեր թիմը երկար ժամանակ հետևել է նիկոլական կեղծ օգտահաշիվների գործունեությանը: Հետաքրքրականն այն է, որ մեծ քանակության կեղծ օգտահաշիվներ են «ծնվել» ապրիլ-մայիս ամիսներին և օգոստոս ամսվա առաջին կեսին ( 100 օրն ամփոփելուն ընդառաջ): Բայց դե ֆեյքեր ստեղծողները պարտաճանաչ են և ամսական կտրվածքով արդյունք են տալիս: Այս փաստը խիստ վրդովմունք է առաջացրել իրենց քաղ. հասարակություն համարողների մոտ: Տեսնես այդ «քաղ հասարակությունն» ինչո՞ւ է շահագրգռված վարչապետին սպասարկող (դեռ հարց է ինչ միջոցներով) կեղծ օգտահաշիվներին իրականի տակ անցկացնելով: Ինչո՞ւ է այդ «քաղ հասարակությունը» կրծքով պաշտպանում իշխանությանը: Մոռացել են իրենց իրական գործառույթներ մասին: Փոխվում են անունները, բայց երևույթներն ու համակարգը նույնն է»: