Ռաֆայել Հովհաննիսյանի գրառումը. «Ես ունեմ կոնկրետ առաջարկ: Եթե նոր ԱԺ-ի մեծամասնությունը КПСС-ի ու ՀՀԿ-ի նման պիտի միաձայն քվեարկի միշտ բոլոր հարցերում ու անունը դնի «քաղաքական» որոշում, կրճատել նրանց անիմաստ թիվը:
Տենց են որոշել վարչապետն ու իրա թիմը, օկ: Թող տենց լինի:
էն մնացած մասսան թող գնա տուն: Քաղցկեղով հիվադ երեխեք են մեռնում ամեն օր, որտև փող չկա բուժելու: Մի 20 – 30 ձրիակեր որ կրճատվի, լեյկոզով հիվանդներին կարելի ա բուժել էդ փողով: Ու ես չեմ շահարկում երեխեքին: Ես ամենայն լրջությամբ առաջարկում եմ մտածել էս թեմայի շուրջ: Բոլորը, բոլորը Հայաստանում հասկանում են, որ էդքան պատգամավոր, հատկապես էդ որակի, երկրին պետք չի»: