Իշխանության տեխնոլոգիան, կամ ինչու ԲՀԿ, և ոչ թե ԼՀ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Իշխանության տեխնոլոգիան, կամ ինչու ԲՀԿ, և ոչ թե ԼՀ

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը.

«Ինչու՞ 2015թ․ Գագիկ Ծառուկյանին նվաստացնելուց հետո, 2017թ․ Սերժ Սարգսյանը նրան հրավիրեց վերադառնալ քաղաքականություն և «հավաքել» այնքան քվեներ, որ ԱԺ-ում լինի իր մեծությամբ երկրորդ խմբակցությունն ու ունենա ԱԺ փոխխոսնակ։Հաշվարկը շատ պարզ էր, ԲՀԿ-ն իր առաջնորդով, կկատարեր «կառուցողական ընդդիմության» դերը և հլու-հնազանդ կենթարկվեր Սերժ Սարգսյանին ։ Իհարկե, մեծ վտանգ չէր լինի նաև կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ից․ բայց այնուամենայնիվ․․․

Այսօրվա քաղաքական գործընթացները պետք է դիտարկել նույն տրամաբանության՝ իշխանության տեխնոլոգիայի համատեքստում։ Իհարկե, ԼՀ-ից հնարավոր փոխխոսնակն այսօր որևէ լուրջ ընդդիմադիր վտանգ չէր ներկայացնի, բայց այնուամենայնիվ․․․»: