
Վահե Եփրիկյանի գրառումը.
«Հանգի՛ստ նստեք տեղներդ, հանգի՛ստ նստեք տեղներդ», երբ խոժոռ աչքերն այլայլված դեմքին, անկանոն բարկանում էր Նիկոլը, դուք էլ մեկնաբանում էիք, թե《կեցցե ձեր վարչապետը, թողեք՝ աշխատի, Նիկոլը գիտի՝ ինչ է անում», հիմա գիտցե՛ք՝ ինձ ու ինձ նմանների վրա ձեր վարչապետն ազդելու, առավելևս բարկանալու իմունիտետ չունի (ոչ համոզել կարող է, ոչ՝ հարկադրել), մինչդեռ գերագույն գլխավոր հրամանատարի էս՝ անճարությունից դրդված անկանոն կեցվածքն ուղղված է հենց ձեզ՝ իրեն ձայն տված էլեկտորատին։
Դեռ ժպտու՞մ եք, անկա՞խ եք, ազատագրվա՞ծ եք…ըմբոշխնեք նրան…»