
Հունվարի 15-ի գիշերը 04:30 սահմաններում երեք անհայտ անձինք կոտրելով «Օքթոբեր»-ի դուռը գողացել են համակարգիչ, դրամարկղի ապարատ և կանխիկ գումար:
Մինչ «Օքթոբեր»-ի թալանը այս անձինք փորձոել են կոտրել հարևանությամբ գործող «Սիննըբոն» խանութ-սրճարանի դուռը, սակայն ապարդյուն:
Տեղեկություններ կան, որ նույն անձինք փորձել են և որոշ դեպքերում հաջողվել է թալանել Հյուսիսային պողոտայում գործող սննդի այլ կետեր և ռեստորաններ նույն ժամանակահատվածում: