
Ռուբեն Մելիքյանի գրառումը. «Ընկերներիցս մեկից տեղեկացա, որ Առողջապահության հարգարժան նախարարը անձնական FB էջով, «միայն ընկերների համար» ռեժիմով, ՀՀ առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ է փնտրում: Մինչդեռ, որքան հիշում եմ, ՀՀ օրենսդրությամբ՝ քաղաքացիական ծառայության պաշտոնները, այդ թվում՝ նշվածը, պետք է համալրվեն պաշտոնապես հայտարարված մրցույթների, այլ ոչ թե Ֆեյսբուքյան ֆռենդներին ուղղված կոչերի միջոցով։
Ասածս այն է, որ ֆեյսբուքյան գործիքակազմը կամաց-կամաց սկսում է փոխարինել ՀՀ օրենսդրությանը։
[գրագետ մոտեցումն այն կլիներ, որ հարգարժան նախարարը գրառմամբ տարածեր հայտարարված մրցույթի մասին տեղեկությունը և արժանի մասնագետներին հրավիրեր մասնակցել]»: