Հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից բնակիչ է վիրավորվել
Advertisement 1000 x 90

Հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից բնակիչ է վիրավորվել

Հայ-ադրբեջանական սահմանին հունվարի 16-ին ժամը 15:00-ին ականի պայթյունից վիրավորվել է Տավուշի մարզի Բարեկամավան համայնքի բնակիչ Արման Խալաթի Միքայելյանը։ Այս մասին հայտնում է Բարեկամավան համայնքի ֆեյսբուքի էջը:

«Բարեբախտաբար կյանքին վտանգ չի սպառնում:Պայթյունի հետևանքով պոկվել է ոտնաթաթը։ Նրան հնարավոր է եղել դեպքի վայրից դուրս բերել միայն համապատասխան ստորաբաժանման միջոցով՝ 18:00ի սահմաններում: Այժմ գտնվում է Նոյեմբերյանի հոսպիտալում։ Ավելի ուշ կտեղեկացնենք Արմանի առողջական վիճակի մասին», – նշված է ֆեյսբուքի էջում: