Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանի ֆեյսբուքյան գրառումը.
«ԱՐԺԵ ԻՄԱՆԱԼ
Մյուռոնօրհնության համար շքեղ կաթսա ունենալու գաղափարի հեղինակը հայ նշանավոր գրող Ռաֆայել Պատկանյանն է:
Նա 1889 թ. հունվարի 17-ին նամակ է գրում Մակար Ա Թեղուտցի կաթողիկոսին, որում հայցում է Վեհափառի օրհնությունը` համընդհանուր հանգանակություն կազմակերպելու կաթսայի համար.
«Ի նկատի ունենալով հայոց ներկայ վիճակը այն խճճեալ հանգամանաց մէջ, ուր գտնւում է ազգը, նորա հոգեպէս իրար հետ կապողը համարում եմ ո´չ նորա լեզուն, ո´չ դպրոցները, ո´չ գրականութիւնը, ո´չ նիւթական շահերը, ո´չ միտք զարգացնող գաղափարները, միով բանիւ ոչինչ և ոչինչ, այլ միայն Սուրբ Միւռոնը, որն հաւասարապէս և առանց բացառութեան ամեն հայի համար նուիրական է, իշխանազն մեծատունէն բռնած մինչև հետին մուրացիկ աղքատը, և զառամեալ ծերունիէն սկսած մինչև նորածին երեխան. կրկնում եմ` միմիայն հայկական միւռոնը, Մայր Աթոռի մէջ պատրաստած, ճանաչում եմ ամեն հայի համար հաւասարապէս սուրբ, նուիրական պաշտելի և կարևոր:
Այս է պատճառը, որ հայկական միւռոնը ճանաչում եմ ես այն ազգային դրօշակը, որոյ ներքոյ հաւատով, յուսով և սիրով ժողովւում են ամեն հայք առանց խտրականութեան հասակի և վիճակի, և դիտաւորութիւն ունեցայ շինել տալ մի կաթսայ, որի ծախքն պիտի լցնէ երկրագնդիս վրայ գտնուած ամեն հայի լուման». Մյուռոնօրհնությունը ԺԹ.-ԻԱ. դարերում, Փաստաթղթերի և նյութերի ժողովածու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2015, էջ 217-219»: