
Էսօր մեր երկրի ղեկավարը մեր երկրի կառավարության նիստի ընթացքում ասել է՝ «Ես իմ մեջ բանաձեւ ունեմ, որ մեր երկրի իրավիճակը կարող է լիարժեք փոխվել, եթե երեք բանից կարողանանք ազատվել: Մեկը՝ աղբը, որ ամենուրեք է, երկրորդը՝ «բուտկաներն» են, որ չգիտես ում կողմից երբ տեղադրված են ամենուրեք, եւ երրորդը՝ ավտոմեքենաների կարկասներն են, որոնք տասնյակ տարիներ շարունակ մարդիկ իրենց բակում պահում են»:
Իր մեջ բանաձև կա, հասկանո՞ւմ եք՝ աղբը, բուտկեքն ու հին մեքենաները: Ու երբ էդ հարցերը լուծի, կֆռա, կասի՝ վերջ, իրավիճակը լիարժեք փոխված է: Էլ ինչ թռիչքաձև աճ, պլստալ-չպլստալ: Չէ, էս մարդը իր վրա է վերցնում աղբը, բուտկեքն ու հին մեքենաները: Իհարկե դա էլ է պռավալ տալու, որտև, մուտիտներ տարածելով, նույնիսկ աղբը չես կարա հավաքես, այ բազմապատկել կարաս: Բայց դե կարևորը վերջապես իմացանք իր մեջի բանաձևը…