«Գարաժի մեջ եմ քնում, բայց ցուրտ է». aravot.am
Advertisement 1000 x 90

«Գարաժի մեջ եմ քնում, բայց ցուրտ է». aravot.am

Ռուբիկ Խումարյանը 27 օր է, ինչ փողոցում է հայտնվել: 85-ամյա կենսաթոշակառուն, երկրորդ կարգի հաշմանդամն ասում է, որ այդ օրերի ընթացքում չի ունեցել հնարավորություն լողանալու, իր առողջական, կենցաղային հարցերը կարգավորելու: Մի քանի անգամ տարբեր ծանոթների մոտ է գիշերել, հիմա քնում է իր մեքենայում:

Ծանոթանալով նրա դատական գործի պատմությանը, պարզեցի, որ ընդհանուր իրավասության դատարանը 2017 թվականի հոկտեմբերի 9-ին վճիռ է կայացրել: Դատական նիստը եղել է դռնբաց: Զրուցակիցս եղել է հայցվոր եւ խնդրել է դատարանից ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը բնակարանի նկատմամբ, եւ անվավեր ճանաչել որդու՝ պատասխանողի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը նույն բնակարանի նկատմամբ: Բնակարանը երկու սենյականոց է: Բնակարանը ստանալուց երեք տարի հետո մահացել է հայցվորի մայրը, բնակտարածության իրավունք ունեցողների մեջ են եղել նրա երկու որդիները, կինը: Կենսաթոշակառուն հասցրել է կառուցել երկու ավտոտնակ, նկուղ, որոնք մշտապես օգտագործել է ընտանիքի հետ:

Ամբողջությամբ՝ aravot.am