Կուլտուրայի պակա՞ս, թե՞ հարգանքի բացակայություն. hraparak.am
Advertisement 1000 x 90

Կուլտուրայի պակա՞ս, թե՞ հարգանքի բացակայություն. hraparak.am

Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներից ոմանք, պարզվում է, ոչ միայն փորձի և պրոֆեսիոնալիզմի պակաս ունեն, այլև տեղ-տեղ տարրական էթիկայի և հարգանքի։ Զորօրինակ՝ «Իմ քայլը» դաշինքից ընտրված պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, որը շուտով ղեկավարելու է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը։

Նա այսօր նիստի ժամանակ, այն պահին, երբ ելույթ էր ունենում իր խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը, մոտեցել, մեջքով կանգնել էր դեպի ամբիոնի մոտ ունեցող իր գործընկերն ու դեպի ԱԺ նախագահություն և տևական ժամանակ զրուցում էր պատգամավոր Հակոբ Սիմիդյանի հետ, այն էլ բավականին տհաճ ու անհարմար դիրքով՝ հետևը դուրս ցցած։

Ռուբինյանը երևի չէր լսել քաղաքավարության այն տարրական կանոնի մասին, որ չի կարելի մարդկանց մեջքով կանգնելը, եթե, իհարկե, հերթի մեջ չես, դա տգեղ է և ճիշտ չէ։ Եւ վերջապես, դա անարգանք է խորհրդարարանի ղեկավարության ու ելույթ ունեցող պատգամավորի նկատմամբ, որոնք ստիպված են մոտ տասը րոպե նայել մեկ այլ պատգամավորի մեջքին և ոչ միայն մեջքին։

hraparak.am