Վստրեչի Ապերի գործը կարճվեց. hayeli.am
Advertisement 1000 x 90

Վստրեչի Ապերի գործը կարճվեց. hayeli.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը որոշում կայացրեց Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապերի) նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճել։

ՀՀ ԱԺ կողմից 2018 նոյեմբերի մեկին ընդունված Էրեբունի-Երևանի հիմնադրման և ՀՀ առաջին հանրապետության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրգործերով համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիմքով՝ Արամ Վոլոդյայի Վարդանյանի նկատմամբ ՀՀ քր. օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի առաջին երկու կետերով և Գարեգին Լևոնի Իսկանդարյանի նկատմամբ՝ ՀՀ քր. օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի առաջին երկու կետերով հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել։ Արամ Վոլոդյայի Վարդանյանի և Գարեգին Լևոնի Իսկանդարյանի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց ընտրված գրավը վերացնել, իսկ գրավի գումարները օրինական հիմքերի առկայության դեպքում վերադարձնել գրավատուներին։

hayeli.am