Ստյոպա Սաֆարյան. «Այսօրվա դոզան էլ բարձր էր…» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ստյոպա Սաֆարյան. «Այսօրվա դոզան էլ բարձր էր…»

«Մի քաղաքականացրեք քաղաքականությունը:

Մի քաղաքականացրեք խորհրդարանը:

Մի քաղաքականացրեք Ազգային ժողովի ամբիոնը:

Խորհրդանարում ու ամբիոնից քաղաքական գնահատականներ մի տվեք ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին:

Քաղաքականությունը թողեք գիտահետազոտական կենտրոններին, քաղաքագետներին ու փիլիսոփաներին:

Առաջին անգամ լսեցի…

ԵՄ և ԵԱՏՄ-ը քաղաքական կառույցներ են…

ԵՄ-ը աշխարհաքաղաքական կենտրոն է…

Խորհրդարանի գործը չէ ԵՄ և ԵԱՏՄ վարած քաղաքականություններին քաղաքական-փիլիսոփայական գնահատակններ տալը…

ԵՄ և ԵՏՄ միջև քաղաքական ընտրությունը դուալիզմ է, երբ դուալիզմը երկվություն է…

Այսօրվա դոզան էլ բարձր էր…»,- իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: