Հայկական Renderforest-ը գլոբալ վարկանիշում «առաջ է անցել» Facebook-ից. itel.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հայկական Renderforest-ը գլոբալ վարկանիշում «առաջ է անցել» Facebook-ից. itel.am

Հայաստանում հիմնադրված Renderforest ստարտափն ընդգրկվել է համաշխարհային հեղինակություն վայելող G2crowd հարթակի՝ 2019թ. աշխարհի 100 լավագույն ծրագրավորման ընկերությունների (Best Software Companies 2019 Awards) վարկանիշում։

Այս մասին Itel.am-ին հայտնել են Renderforest-ում: Հայկական ստարտափը մի քանի հորիզոնականով գերազանցել է Facebook սոցիալական ցանցին։ Առաջին հորիզոնականում Google-ն է:

G2crowd-ը աշխարհի առաջատար բիզնես-վերլուծական հարթակներից է, որը վարկանշավորում է ընկերություններին՝ հիմնվելով իրական ժամանակում անկողմնակալ օգտատերերի կողմից տրված օբյեկտիվ գնահատականների վրա։

Renderforest-ը վիդեո անիմացիաների, լոգոների ստեղծման, ինչպես նաեւ վեբ կայքերի նախագծման ծառայություններ առաջարկող «երեքը մեկում» բրենդավորման օնլայն հարթակ է։

Հարթակում ինտեգրված արհեստական բանականությունը՝ «հասկանալով» օգտատերերի նախընտրությունները, առաջարկում է լոգոյի տարբերակներ, վիդեո անիմացիաներ եւ վեբ կայքերի պատրաստի օրինակներ։

itel.am