Կան բերման ենթարկվածներ. նոր մանրամասներ Երևանում մեքենայի վրա հարձակվելու դեպքից. armdaily.am
Advertisement 1000 x 90

Կան բերման ենթարկվածներ. նոր մանրամասներ Երևանում մեքենայի վրա հարձակվելու դեպքից. armdaily.am

Ինչպես արդեն հայտնել ենք, հունվարի 17-ին Երեւանում Նաիրի Զարյան փողոց-Ազատության պողոտա հատվածում Opel մակնիշի 35 ZL 140 համարանիշի ավտոմեքենայից դուրս են եկել մի խումբ երիտասարդներ, հարձակվել Mercedes մակնիշի 34 ՍF 304 համարանիշի ավտոմեքենայի վրա, հարվածներ տեղացել, կոտրել ապակիները, որից հետո վրա հասած մի երիտասարդ ատրճանակով կրակոց է արձակել հեռացող Mercedes-ի ուղղությամբ: Ոստիկանության լրատվության բաժնից Armdaily.am-ին հայտնեցին, որ դեպքը տեղի է ունեցել միմյանց չզիջելու պատճառով: Վիճաբանության երկու կողմից էլ կան բերման ենթարկվածներ: Դեպքի հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

armdaily.am