Արթուր Դանիելյանի գրառումը. «Հայաստանում Անգլո-սաքսերի արտակարգ և լիազոր դեսպան՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, երեկ իր նախընտրական տուրնեներից մեկի ընթացքում ասել է, որ հայերը աստծո ընտրյալ ժողովուրդ են և որ մեզ պահելու է մեր ջուրը, որը նավթից թանկ է լինելու: Պրակտիկան ցույց ա տալիս, որ յուրաքանչյուր անգամ, երբ մեզ հրամցվում են էս երկու՝ որևէ կերպ չհիմնավորված, հիմար թեզերը, դրան հետևում է ազգային մղձավանջը: Ընդ որում, անգլիացիք էս տրյուկը դեռ Աբդուլհամիդի օրոք էին անում: Հետո Բաքվի ջարդերի շեմին: Լրիվ նույն տեքստը 1988-ին էին հնչեցնում Ազատության հրապարակում:
Էս խոսքերի իմաստը շատ պարզ է՝ հայեր հանկարծ գործ չանեք, հանկարծ Նաիրիտի, Քիմպրոմի ու ԱԷԿ-ի համար բոյ չտաք, հանկարծ մի կոշիկի ցեխ չդնեք, աշխատացնեք: Դուք աստծո ընտրյալ եք, նստե՛ք, սպասե՛ք… սպասեք մինչև անգլիո ընտրյալ նախագահը իր լեգիտիմությունը չճանաչող մարդուն կառաջարկի որպես Սահմանադրական Դատարանի անդամի թեկնածու:
Սպասեք մինչև վարչապետ կդառնա նախագահի լեգիտիմությունը յա ճանաչող, յա չճանաչող մի հոգեկան հիվանդ, իսկ Ազգային Ժողովը բաղկացած կլինի մտավոր հետամնացներից: Սպասեք մինչև բոլոր պետական հաստատությունները պարալիզացված կլինեն: Ու մոռացեք ցեղասպանության, Բաքվի ջարդերի, Սումգայիթի և նմանատիպ այլ տհաճ թեմաների մասին… մեկ ա հեսա թազեքնեն լինելու:
Հ.Գ. պարզապես, չգիտես ինչու, աստծո ընտրյալ հայերը ցեղասպանվում ու հայրենազրկվում են հանուն Բրտիանական կայսերական հեգեմոնիայի, իսկ աստծո ընտրյալ հրեաները նույն պրոցեսի արդյունքում պետություն ստանում, ծլում, ծաղկում ու մի հատ մերսի էլ չեն ասում մեզ: Մերսին որն ա, բռնում մեր թշնամու բանակն են կառավարում»: