Սիրելի բժիշկներ, ուզում եմ Ձեզ հավատացնել, որ իմ ուժերի ներածին չափով ՄԻՇՏ կլինեմ ձեր կողքին. Նարեկ Մալյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սիրելի բժիշկներ, ուզում եմ Ձեզ հավատացնել, որ իմ ուժերի ներածին չափով ՄԻՇՏ կլինեմ ձեր կողքին. Նարեկ Մալյան

Այս ամբողջ պատմության մեջ մի կարևոր դետալ նկատեցի։ Ցավալի է, բայց մտավորականության ամենացածրաձայն խոսացող և հետևաբար ամենաանպաշտպան շերտը երևի բժիշկներն են։ Սերիալում երկու անգամ նկարահանվածը շատ ավելի բարձր է գոռում մտավորականության անունից, քան տասնյակ տարիներ գիտություն սովորած բժիշկը։ Վերջին 10 օրերին թեմայի բերումով մեծ էր շփումս ամենահումանիտար մասնագիտության տեր այս մարդկանց հետ։ Շատ կանխակալ պատկերացումներ փոխվեցին այդ շփումների արդյունքում։

Հարգանքս ձեր նկատմամբ էլ ավելի ամրապնդվեց երբ տեսա ինչպես լուռ, առանց գոռալու և ինքնագովազդի կանգնեցիք ձեր կոլեգայի կողքին, ինչը հավատացնում եմ մեր օրերի համար հազվագյուտ հանդիպող երևույթ է։ Բժիշկ ընկերներ ձեռքբերեցի։

Սիրելի բժիշկներ, ուզում եմ Ձեզ հավատացնել, որ իմ ուժերի ներածին չափով ՄԻՇՏ կլինեմ ձեր կողքին։

Նարեկ Մալկյանի ֆեյսբուքյան գրառումներից:



Նման նյութեր