Աշոտ Ասատրանն իր էջում գրում է. «Հիշում եմ, որ տարիներ շարունակ մարդիկ բողոքում էին, թե երկրում այնքան ոստիկան կա, որ արդեն երևի էլ համակարգում տեղ չկա, ամեն քայլափոխին ոստիկան, ամեն տեղ իրանք են։ Հիմա ցանկանում եմ հասկանամ, թե ինչո՞վ են զբաղվում պարոն Օսիպյանի ենթակայության տակ գտնվող ոստիկանության աշխատակիցները, երբ Հայաստանի մայրաքաղաքում մարդիկ խմբով մեքենա են ջարդում, կրակում են վրան ու նստում մեքենաները, գնում են։
Ու նաև հետաքրքիրա, թե վերջին անգամ ոստիկանապետ Օսիպյանը, երբ է հանդիպել վարչապետ Փաշինյանի հետ ու ի՞նչ է զեկուցել իր ծառայությունից։ Եթե ոստիկանական համակարգը ղեկավարելը բավականին բարդ գործ է , ապա կարելիա այդ ոլորտը վստահել մեկ այլ անձի»։