«Էս պահին, եթե մեկ մարդ էլ կա, որ հավակնում ա արդյունաբերություն զարգացնելու համար արձան ունենալ, ինչքան էլ, որ զարմանալի լինի՝ Սամվելն ա, այո՝ Ալեքսանյանը» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Էս պահին, եթե մեկ մարդ էլ կա, որ հավակնում ա արդյունաբերություն զարգացնելու համար արձան ունենալ, ինչքան էլ, որ զարմանալի լինի՝ Սամվելն ա, այո՝ Ալեքսանյանը»

Էս արձանը Լևին Բուվենինն ա:

Հայաստանցիների համար ինքը անհայտ դեմք ա, կարծում եմ:

Ինքը լրտես ա եղել, բայց հատուկ լրտես: Փորձեք մտածել, թե ինչ կարգի լրտես մարդ պետք ա լինի, որ իր համար արձան կանգնեցնեն:
Չէ, ինքը պատերազմական ժամանակների լրտես չի, դասական իմաստով լրտես էլ չի: Ինքը ավելի կարևոր գործերի մեջ ա եղել: Դիտավորյալ ձգում եմ, որ մտածեք, թե ինչ պետք ա արած լինի, որ իրեն էսպես պատվեն: Ներքևում կասեմ-))

Ուրեմն ինքը ծնվել ա Խենթում, ջահել ժամանակ իրեն Բելգիայից Անգլիա են ուղարկում` լրտեսության: Նա պետք ա իմանար և սովորեր, թե անգլիացիք ոնց են բրդից կամ բամբակից թել ստանում: Սովորեր ասելով տեխնոլոգիական առումով, քանի որ Անգլիայում արդյունաբերական հեղափոխություն էր եղել, որը դեռ Եվրոպական մայրցամաք չէր հասել:

1799-ին, սկզբում Փարիզում, այնուհետ Խենթում հիմնում է տեքստիլի արտադրության գործարաններ:

Հետագայում Նապոլեոնը նրան մեդալ էլ էր տալու: Քանի որ նա փաստացի արդյունաբերական հեղափոխության սկսիզբ էր դրել Եվրոպա մայրցամաքում:

Նա նաև մեկ տարի Խենթի քաղաքապետ է եղել:

Խենթում արդյունաբերական հնագիտության և տեքստիլի թանգարան էլ կա: Իմ այցելած զարգացած բոլոր երկրներում արդյունաբերություն զարգացնող մարդկանց հուշարձաններ և արդյունաբերության թանգարաններ կան: Քանզի հասարակությունները գիտակցում են նրանց կարևորությունը երկրի զարգացման գործում:

Ի դեպ, ԱՄՆ նույնպես «գիտելիք գողանալով» է սկսել զարգանալ: Չինաստանը նույնն է արել ու շարունակում է անել: Ճապոնացիք մի քիչ ավելի ցիվիլ էին, նրանք վճարում էին ժամանակակից գիտելիք կրող օտարներին և նրանց Ճապոնիա բերում:

Ես չեմ ուզում Հայաստանը համեմատել էս դաշտում: Ուղղակի ասեմ, որ համեմատության եզրեր չկան: Էս պահին, եթե մեկ մարդ էլ կա, որ հավակնում ա արդյունաբերություն զարգացնելու համար արձան ունենալ, ինչքան էլ, որ զարմանալի լինի՝ Սամվելն ա, այո՝ Ալեքսանյանը: Այսինքն, սրանով նաև կարելի ա ենթադրել մեր վիճակի լրջությունը-):

Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր