
ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր հորեղբորս` Մովսես Գորգիսյանի մահվան տարելիցն է: Արդեն 29-ը տարի է, ինչ նա մեր կողքին չէ ու, չնայած դրան` մշտապես զգացել ու զգում եմ նրա ներկայությունն իմ կողքին` իր թողած մտքերով ու ժառանգությամբ:
Նրա զարմիկը լինելը չափազանց պարտավորեցնող է:
Մովսեսն ինձ համար կա ու կմնա որպես ՀԱՅ ՄԱՐԴՈւ, քաղաքական գործչի, երազողի ու “խենթ” հայրենասերի անգերազանցելի կերպար:
Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»։
https://www.facebook.com/Gorgisyan.Gevorg/photos/a.344628943043667/373881836785044/?type=3&theater