Windows 7-ը մինչ օրս ունի օգտատերերի շատ մեծ քանակ, սակայն արդեն մեկ տարուց օգտատերերը ստիպված կլինեն վճարել ծրագրից օգտվելու համար: 2020 թվականի հունվարի 14-ից Windows 7-ը կթարմանա միայն որոշակի գումարի դիմաց:
Windows 7-ի պաշտոնական աջակցությունն ավարտվել էր դեռ 2015 թվականին, սակայն այն պարբերաբար թարմացվում է՝ հաշվի առնելով օգտատերերի հսկայական թիվը: Կորպորատիվ օգտատերերը և Windows 7 Professional-ի սեփականատերերը կստանան թարմացումները մինչև 2023 թվականը, հաղորդում է Digital Trends-ը: Այնպես որ, Windows 7-ի հետ կապված խնդիրը վերաբերում է սովորական օգտատերերին, ովքեր կարգավորել են Windows 7-ը տնային համակարգիչներում:
Այս համակարգի օգտատերերը կարող են արդեն այժմ թարմացնել իրենց համակարգը մինչև Windows 10, կամ էլ՝ վճարել ընկերությանը և ստանալ վճարովի թարմացումներ: Օգտատերերը կարող են նաև չթարմացնել իրենց ծրագրերը: Սակայն այս դեպքում նրանք կմնան առանց աջակցության, իսկ համակարգն էլ չի լինի ապահով:
Windows 10-ը հիմա ամենատարածվածն է: Windows 7-ի վճարովի դառնալը կօգնի Windows 10-ին լինել էլ ավելի տարածված:
Սիրարփի Աղաբաբյան